"Bagario Company"-ի մասին

2020 թվականին հանրապետության երկրորդ քաղաքում հիմնադրված «Բագարիո Քոմփանի» ընկերությունն այսօր հանդիսանում է ոլորտի առաջատարներից մեկը՝ Հայաստանում։ Ընկերությունն արտադրում է խոնավ անձեռոցիկներ, մեկանգամյա թղթե բաժակներ և ափսեներ, լինելով մարզի միակ արտադրողը։

Չնայած իր կարճ գործունեության ընթացքում, «Բագարիո Քոմփանի»-ն արդեն զբաղեցնում է ամուր և վստահելի դիրք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում՝ շնորհիվ իր բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և հիպոալերգեն արտադրանքի։ Մենք ձգտում ենք կատարելության՝ յուրաքանչյուր արտադրանքում ներդնելով որակի խիստ ստանդարտներ, նորարարական մոտեցումներ և սպառողների կարիքներին լիարժեք բավարարող լուծումներ։ 2025 թվականին մենք կատարել ենք խոշոր ներդրումներ՝ մեր արտադրական հզորությունները ընդլայնելու համար։ Նորագույն սարքավորումներով համալրված արտադրամասում շուտով կմեկնարկի զուգարանի թղթի, թղթե անձեռոցիկների և խոհանոցային սրբիչների արտադրությունը։

Այս քայլը ոչ միայն հնարավորություն կտա ապահովել ավելի բարձրորակ և էկոլոգիապես մաքուր արտադրանք, այլև կբարձրացնի մեր դիրքերը շուկայում՝ առաջարկելով սպառողներին հարմարավետության, հիգիենայի և որակի նոր մակարդակ։